Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգումը

Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019-ի տարեվերջին մեկնարկել են Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։ Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ բյուջեից հատկացված միջոցներով։

Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ։ Առաջիկայում նախատեսված է լինելու հիմնանորոգման շրջանակներում շարունակել հողային աշխատանքները, իրականացնել ջրահեռացման համակարգի, ճանապարհային ծածկի, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև որոշ հատվածներում ճանապարհը կլայնացվի։

Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան ճանապարհն անցնում է Հաղպատ բնակավայրով, և հիմնանորոգումը կնպաստի նաև Հաղպատի բնակիչների կենսապայմանների բարելավմանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]