1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսրայելը բեկումնային առաջընթացի Է հասել հրթիռների կալանման լազերային համակարգի մշակման բնագավառում

Իսրայելը բեկումնային առաջընթացի Է հասել հրթիռների կալանման լազերային համակարգի մշակման բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է, որ «տեխնոլոգիական ճեղքման» Է հասել հակահրթիռային պաշտպանության լազերային համակարգի մշակման բնագավառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պաշտպանության նախարարությանը կից Պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների վարչությունը հաղորդում Է, որ ձեռք Է բերվել տեխնոլոգիական ճեղքում (հրթիռների) կալանման համար լազերների մշակման բնագավառում»,- ասված Է նախարարության հրապարակման մեջ:

Նշվում Է, որ դրանք կարելի Է օգտագործել «մի շարք սպառնալիքների, ներառյալ անօդաչուների եւ կառավարելի հրթիռների» կալանման համար: Նախարարությունը հաղորդում Է, որ նոր համակարգի արժանիքներից մեկը «մշտական օգտագործումն Է ցածր գնով»:

Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ 2019 թվականի ընթացքում Գազայի պաղեստինյան հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել Է շուրջ 1,3 հազար հրթիռ, որոնցից 478-ը կալանվել Է «Երկաթե գմբեթ» հակահրթիային պաշտպանության համակարգով: Haaretz հրատարակության տվյալներով՝ «Երկաթե գմբեթի» յուրաքանչյուր հրթիռն արժե շուրջ 49 հազար դոլար, ըստ որում, ինչպես նշում Է հրատարակությունը, լազերային համակարգի միջոցով կալանումը կնստի մոտավորապես 3,5 հազար դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]