Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էքզյուպերի, Ռեմարկ, Ֆիլ Նայթ. հայերեն կթարգմանվեն համաշխարհային բեսթսելերներ

Էքզյուպերի, Ռեմարկ, Ֆիլ Նայթ. հայերեն կթարգմանվեն համաշխարհային 
բեսթսելերներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  2020 թվականին հայալեզու ընթերցողները հնարավորություն կունենան կարդալ համաշխարհային հեղինակների հայտնի գեղարվեստական ստեղծագործություններ և մոտիվացիոն գրքեր, որոնք մեծ պահանջարկ ունեն միջազգային հարթակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Էդիթ պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ այս տարի ընթերցողների սեղանին կդրվեն դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները:

Մինչև ընթացիկ ամսվա ավարտը  կներկայացվի ամերիկացի բիզնեսմեն,  Nike ընկերության հիմնադիր, մագնատ, բարերար, Forbes-ի կողմից աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնված Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» գիրքը: New York Times-ի այս բեսթսելերը ներկայացնում է Nike ընկերության հիմնադրի անցած ուղին, որը լի է եղել փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացել է այդ ամենը պատվով հաղթահարել:

Մեծանուն բարերարներ Քըրք Քըրքորյանին և Գալուստ Գյուլբենկյանին նվիրված գրքերի լույս ընծայումից հետո հաջորդ բարերարը, որի մասին հրատարակչությունը գիրք կներկայացնի, «նավթի արքա» Ալեքսանդր Մանթաշյանցն է: Վերջինս համարվել է իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո.» ընկերությունը, որը 20-րդ դարասկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։

Հասանելի կլինի նաև ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Միջնաբերդ» ստեղծագործությունը: Այն «Փոքրիկ իշխանը» գրքի հեղինակի ամենասիրելի ու վերջին գործն է, որն անավարտ է մնացել:

Հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին կհանձնվի նաև հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Սև կոթողը»: Վեպը ներկայացնում է Գերմանիան 1920-ական թվականների սկզբներին: Այդ ժամանակաշրջանը հայտնի էր հիպերինֆլյացիայով և աճող նացիոնալիզմով: Այս վեպն առաջին անգամ է հրատարակվելու բնագրային ամբողջական թարգմանությամբ:

Դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի ստեղծագործություններն առաջին անգամ հեղինակային իրավունքով և հայերեն թարգմանությամբ դրվելու են ընթերցողի սեղանին: 2020-ի ընթացքում հայ գրքասերը Քրիստիից ևս 5 ստեղծագործություն կընթերցի:

Հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն նաև բիզնես և մոտիվացիոն մի շարք գրքեր, որոնք օգնել են միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում:

 Մանուկներին ևս սպասում են անակնկալներ՝ հեքիաթների ժողովածուների տեսքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]