Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շվեյցարիայում անտառային կատուն 2020 թվականի կենդանի Է հայտարարվել

Շվեյցարիայում անտառային կատուն 2020 թվականի կենդանի Է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Pro Natura բնության պաշտպանների կազմակերպությունն անտառային կատվին (լատ. - Felis silvestris) հայտարարել Է 2020 թվականի կենդանի: Այդ քայլը կոչված Է ուշադրություն հրավիրելու Շվեյցարիայում կենդանական աշխարհի պահպանության խնդրի վրա: Գիշատիչը կլինի վայրի անտառների «դեսպանը»՝ խորհրդանշելով բնության արդյունավետ պաշտպանությունը, հայտարարել Է Pro Natura-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անտառային կատուն գտնվում Էր անհետացման եզրին, բայց վերջին տարիներին այդ կենդանու նկատմամբ վերաբերմունքը փոխվել Է դեպի լավը. նրա տարածագոտին ընդլայնվել Է: Հատումից պահպանվող անտառային զանգվածները տարածություն են տրամադրում այդ կենդանուն որսի եւ սերնդի վերարտադրության համար: Անտառային կատուն, որին նաեւ եվրոպական կատու են անվանում, բնակվում Է Եվրոպայում, Ասիայի հյուսիսում եւ Աֆրիկայում: Նա միայնակ ապրելակերպ Է վարում որոշակի տարածքում:

Շվեյցարիայում կա շուրջ 1,6 միլիոն ընտանի կատու: Դրանցից շատերը վարժվել են «ինքնուրույն զբոսնելուն», մի մասն Էլ վայրենացել Է, եւ դրանց նույնպես կարելի Է հանդիպել անտառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]