Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը ռեժիսորի թանգարանի աշխատակիցները հիշում  են նրա շիրիմին այցելությամբ

Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը ռեժիսորի թանգարանի աշխատակիցները հիշում  են 
նրա շիրիմին այցելությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովը, որի «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ» և այլ ֆիլմերն արժանացել են տասնյակ մրցանակների, համաշխարհային կինոարվեստի մեծերի բարձր գնահատականին, հունվարի 9-ին կդառնար 96 տարեկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Ս. Փարաջանովի ծննդյան օրը նրա թանգարանի աշխատակիցները ավանդույթի համաձայն այցելում են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Փարաջանովի հիշատակին:

Ինչպես մեզ ներկայացրին թանգարանից, մշակույթի այս օջախն այցելուների պակաս չունի: Թանգարան են գալիս արվեստասերներ, որոնք ցանկանում են ծանոթանալ հեղինակի գրական-գեղարվեստական ժառանգությանը, տեսնել Փարաջանովի ստեղծած հետաքրքիր ու յուրօրինակ կոլաժները, տիկնիկները, նրան պատկանող բազմաթիվ անձնական իրերը:

Թանգարանում ցուցադրվում է նաև ռեժիսորի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված տարբերակը և Պատրիկ Կազալսի` Փարաջանովին նվիրված փաստավավերագրական կինոնկարը:

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին Թիֆլիսում: Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։

Մեկ տարի անց հեռանում է ինստիտուտից և ընդունվում միանգամից երկու բուհ՝ Թիֆլիսի կոնսերվատորիայի վոկալի բաժին և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարան։ Այնուհետև սովորում է Մոսկվայի կոնսերվատորիայում` Նինա Դորլիակի դասարանում։

Այնտեղ սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թվականին ընդունվում է նաև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։

Փարաջանովի դիպլոմային աշխատանքը կարճամետրաժ «Անդրիեշ» ժապավենն էր։ Չորս տարի անց նա ռեժիսոր Յակով Բազելյանի հետ Ալ. Դովժենկոյի անվան կինոստուդիայում նույն սյուժեով, նույն անվամբ ֆիլմի լիամետրաժ տարբերակն է նկարահանում։

Փարաջանովն արժանացել է բազմաթիվ հայրենական և միջազգային մրցանակների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]