Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը կրկին կանցկացվի առանց հաղորդավարի

«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը կրկին կանցկացվի առանց հաղորդավարի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությունն այս տարի կրկին կանցկացվի առանց հաղորդավարի: Այդ մասին ասված Է կարճ հաղորդագրության մեջ, որը հունվարի 8-ին Twitter-ում զետեղել Է ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիան, որը շնորհում Է «Օսկար»-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ակադեմիայի միկրոբլոգում խոստանում են արարողության ծրագրում ներառել «աստղերի ելույթներ եւ անակնկալներ»: Սակայն մրցանակաբաշխության հաղորդավարի անվան համար նախատեսված տեղը վերցված Է կարմիր շրջանակի մեջ եւ վրան կարմիր գիծ Է քաշված: «Թույլ տվեք ինձ ակադեմիայի հետ միասին այժմ հաստատել, որ այս տարի վերստին չի լինելու հաղորդավար»,- The Hollywood Reporter հանդեսը մեջբերում Է ABC հեռուստաընկերության ղեկավարության անդամ Քերի Բերքի խոսքը: Ակադեմիայի կայքում դրա վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռեւս չկա: Անցյալ տարի այս միջոցառումը 30 տարվա ընթացքում առաջին անգամ անցկացվել Է առանց հաղորդավարի:

Դերասան Քեւին Հարթն ստիպված Է եղել հաղորդավարի դերից հրաժարվել իր հասցեին հնչած մարդատյացության մեղադրանքներից հետո: Նախորդ անգամ առանց հաղորդավարի «Օսկար»-ների հանձնումը տեղի Է ունեցել 1989 թվականին, երբ ներածական խոսքի փոխարեն ցուցադրվել Է 11-րոպեանոց երաժշտական կինոսյուժե: 1958 թվականին արարողությունը վարել են միանգամից չորս հաղորդավարներ, 1987 թվականին նրանք եղել են երեք հոգի:

«Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխությունը կանցկացվի փետրվարի 9-ին Լոս-Անջելեսում: Անվանակարգորդների անունները կհայտարարվեն հունվարի 13-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]