Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանը միացել է Պոմպիդու խմբին

Հայաստանը միացել է Պոմպիդու խմբին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբի (Պոմպիդու խումբ) 40-րդ անդամը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանը Պոմպիդու խմբի անդամ է դարձել 2020 թվականի հունվարի 1-ից:

Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն այդ առիթով նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչին:

Դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) Հայաստանի անդամակցության առաջարկությանը:

Պոմպիդու խումբը  հանդիսանում է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մասնագիտացած միջկառավարական մարմիններից մեկը, ունի մասնակի համաձայնագրի կարգավիճակ։ Խումբը բաղկացած է ԵԽ անդամ և դիտորդ 39  երկրից։ Խմբին անդամակցում են նաեւ ԵԽ ոչ անդամ այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Ալժիրը, Թունիսը, Եգիպտոսը, Լիբանանը, Հորդանանը։ Պոմպիդու խմբի անդամավճարը կազմում է տարեկան 3.472 եվրո։ Պոմպիդու խմբին անդամակցած նոր անդամի առաջին տարվա անդամավճարը հաշվարկվում է օրական հիմքով՝ սկսած անդամակցության օրվանից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]