Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թեհրանն ավարտել է վրեժխնդրությունը Սոլեյմանիի համար. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

Թեհրանն ավարտել է վրեժխնդրությունը Սոլեյմանիի համար. ՄԱԿ-ում Իրանի մշտական 
ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ավարտել է վրեժխնդրությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար եւ նոր ռազմական գործողություններ չի ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին՝ պատասխանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին Թեհրանի արձագանքի վերաբերյալ՝ ՏԱՍՍ-ի հարցին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մեր բոլոր գործողությունները համաչափ էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտված են: Եթե ԱՄՆ-ն այլեւս ռազմական գործողություններ չձեռնարկի Իրանի նկատմամբ, մեր կողմից մենք նույնպես չենք ձեռնարկի նման գործողություններ»,- ընդգծել է նա:

Մինչ այդ Մաջիդ Թահթ Ռավանչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտագության խորհրդին է հղել երրորդ նամակը Մերձավոր Արեւելքում ճգնաժամի սրման պահից ի վեր: Ուղերձում Իսլամական Հանրապետությունն իրազեկում է իրականացված գրոհի մասին եւ հավաստում, որ «հակամարտության էսկալացիա չի փնտրում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]