Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պուտինը եւ Էրդողանը բանակցություններ են վարել Ստամբուլում

Պուտինը եւ Էրդողանը բանակցություններ են վարել Ստամբուլում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում կայացել են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք տեւել են մեկուկես ժամից փոքր-ինչ ավելի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Երկու երկրների ղեկավարների հանդիպումն սկսվել Է տեղական ժամանակով մոտավորապես 13:30-ին եւ ավարտվել 15:00-ից փոքր-ինչ ուշ: Բանակցություններն անցկացվել են մամուլի համար փակ ռեժիմով:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահները մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանի իրադրությունը, ներառյալ Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը, Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների սրվելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]