Իրաքի վարչապետը նախազգուշացրել Է համաշխարհային «ավերիչ պատերազմի» սպառնալիքի մասին
16:17, 8 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին հայտարարել Է «ավերիչ համընդհանուր պատերազմի սպառնալիք մասին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Al Arabiya-ն:
Քաղաքական գործիչը ենթադրել Է, որ Մերձավոր Արեւելքում իրադրության շիկացումը կարող Է հանգեցնել ոչ միայն Իրաքում պատերազմի, այլեւ համաշխարհային հակամարտության:
Իրաքի վարչապետի խոսքով՝ ամերիկյան ռազմակայաններին հարված հասցնելուց առաջ Թեհրանը Բաղդադին տեղեկացրել Է իր պլանների մասին, ըստ որում կոնկրետ թիրախները չեն նշվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում