Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մերձավոր Արևելքը 2020-ին ընդառաջ

Մերձավոր Արևելքը 2020-ին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավարտին մոտեցող 2019թ․-ը բավականաչափ կարևոր և տարաբնույթ գործընթացներով հագեցած տարի էր մոլորակի ամենաթեժ անկանխատեսելի տարածաշրջանի՝ Մերձավոր Արևելքի (ՄԱ) համար։ Ընդ որում, ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական հարթություններում ուշագրավ զարգացումներ են տեղ գտել տարածաշրջանի գրեթե բոլոր ակտիվ հիմնախնդիրների շրջանակներում՝ հանգեցնելով դրանց ընթացքի որակապես նոր իրավիճակային փոփոխությունների, որոնք այլ դրսևորումներով ու հեռանկարով շարունակվելու են, անշուշտ, արդեն եկող տարում։ Ավարտվող տարին առանձնանում է նաև այն հանգամանքով, որ բացի հիմնական խնդիրներից, հատկապես տարեվերջին տարածաշրջանում ավելացել են լարվածության նոր օջախներ, որոնք, վստահաբար, շարունակելու են ծխալ նաև 2020թ․՝ դույզն-ինչ անգամ չնվազեցնելով միջազգային հանրության ուշադրությունը ՄԱ-ից։ Գնահատելով նշված իրողությունները և ակնկալվող բավականին ուշագրավ զարգացումները՝ կարելի է հավաստել, որ եկող տարին տարածաշրջանի բոլոր թեժ կետերի համար լինելու է կանխատեսելի անկանխատեսելության տարի։

Իսրայելա-պաղեստինյան հիմնախնդիր

2019թ․ պահպանվեց լարվածությունը տարածաշրջանի ամենատևական և խրթին հիմնախնդրի՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության շրջանակում։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ տարին ներքաղաքային առումով ճգնաժամային էր և ընտրական հակամարտության մասնակից երկրներից մեկում՝ Իսրայելում, այդ իսկ պատճառով պաղեստինյան՝ մասնավորապես Գազայի հատվածում գործող կազմակերպությունների և նրանց արտաքին հովանավորների կողմից նախընտրական շրջանի ամենաթեժ հատվածներում ռազմական իրավիճակի սրման եղանակով պարբերաբար փորձեր էին իրականացվում ներիսրայելական զարգացումներում հավելյալ բարդություններ առաջացնելու ուղղղությամբ։ Հակաիսրայելական դերակատարների նման գործելաոճի առանցքային նպատակն Իսրայելի գործող վարչապետի հեղինակությանը հարվածելու միտումն էր՝ դրանով իսկ ավելի նվազացնելով նրա վերընտրվելու, կոալիցիոն կառավարություն ձևավորելու հնարավորությունները։ Այդ տրամաբանությամբ հակամարտության շրջանակում բավական լուրջ ռազմական լարում է գրանցվել մարտ, սեպտեմբեր, նոյեմբեր ամիսներին, որոնք, անշուշտ, որոշ չափով նպաստել են նախանշված արդյունքին։ Իսրայելում հերթական ընտրությունները տեղի են ունենալու 2020թ․ մարտին․ մինչ այդ և դրան հաջորդող 2 ամիսներին՝ նոր կառավարության ձևավորման գործընթացի ժամանակահատվածում, ևս կարելի է կանխատեսել ռազմական իրավիճակիշարունակականսրացումներ այս հակամարտության շրջանակում։

Քաղաքական առումով ամենակարևոր զարգացումըհունիսի 25-26-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի երկօրյա միջազգային համաժողովում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը միտված Դոնալդ Թրամփի«Դարի գործարքի» առաջին՝ տնտեսական բաղադրիչի հրապարակումն էր, ըստ որի՝ նախատեսվում է շուրջ 50 մլրդ դոլար գնահատվող տնտեսականնախագծի իրացում  Պաղեստինում շուրջ 10 տարվա ընթացքում։ Մինչդեռ ծրագրի քաղաքական մասն այդպես էլ չհրապարակվեց  Իսրայելում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի պատճառով, որը կարող է կարգավորվել հաջորդ տարվա առաջին կեսին։ Մինչդեռ «Դարի գործարքի» հաջողության հավանականությունը բավական ցածր է՝ դատելով հատկապես պաղեստինյան կազմակերպություններիև նրանց տարածաշրջանային հովանավորների կողմից ցայժմ հնչած արձագանքներից։

Սիրիական հակամարտություն

Ավարտվող տարին կարևոր էր բազմաբնույթ իրադարձություններով նաև մերօրյա աշխարհի ամենախրթին հիմնախնդրի՝ սիրիական թնջուկի հետ կապված։ 2019թ․ հենց սկզբից քաղաքական ակտիվ օրակարգ էր վերադրաձել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության գոտի հիմնելու խնդիրը, որը տևական ժամանակ, նաև ողջ տարվա ընթացքում Անկարա-Վաշինգտոն հակասությունների առանցքային բաղադրիչներից մեկն էր։ Ի վերջո, համընդհանուր համաձայնության բացակայության պայմաններում, հոկտեմբերի 9-22-ը ընկած ժամանակահատվածում թուրքական ԶՈւ-ն սիրիական ընդդիմադիր մի շարք տարաբնույթ խմբավորումների հետ միասին ինքնուրույն նախաձեռնեցին «Խաղաղության աղբյուր» կոդային անվանումը ստացած ռազմական գործողությունը՝ Սիրիայի հյուսիս-արևելյան՝ Եփրատ գետից արևելք ընկած քրդաբնակ շրջանների դեմ։ Ռազմագործողությունը կանգնեցվեց նախ ամերիկա-թուրքական, ապա ռուս-թուրքական համաձայնությունների արդյունքում։ Անկարային հաջողվեց ինքնուրույն ձևավորել միայն շուրջ 120 կմ երկայնքով,մոտ 32 կմ խորությամբ լիովին սեփական վերահսկողությամբ անվտանգության գոտի և ստանալ երաշխիքներ Եփրատ գետից արևելք թուրք-սիրիական սահմանագծից քրդական ռազմական խմբավորումների հետքաշման շուրջ։ Այս խնդրահարույց գործընթացը ոչ լիարժեք իրացման և տարաբնույթ իրավիճակային շեղումների պատճառով օրակարգային է լինելու նաև եկող տարվա ընթացքում։

Թուրքիայի նախաձեռնած վերոնշյալ գործողության արդյունքում որոշակի տեղաշարժ արձանագրվեց սիրիական հակամարտության ցայժմչկարգավորված 2 առանցքային խնդիրներից՝Եփրատից արևելք քրդերի կողմից վերահսկվող շրջաններիհետագա ճակատագրի հարցում։Չնայած առկա ընդհանրական պայմանավորվածություններին, ևհատկապես քրդական կառույցների դիրքորոշման պատճառով, այդուհանդերձ, այս խնդիրի հետ կապված կարոր զարգացումներ են կանխատեսվումնաև եկող տարվա ընթացքում։ Բնականաբար, խնդրահարույց իրավիճակին հավելյալ բարդություններ է հաղորդելու ամերիկյան շարունակվող ներկայությունը Սիրիայի տվյալ հատվածում՝ պայմանավորված էներգակիրներով հարուստ շրջանները վերահսկելու և Իրանի հնարավոր ակտիվությունը զսպելու մարտավարությամբ։

Ռազմական հարթությունում հատկապես տարեվերջին ակտիվ սրացումներ են գրանցվել խնդրահարույց վերջին՝ Իդլիբի նահանգում։ Որոշ ընդդիմադիր և հատկապես ծայրահեղական խմբավորումների կողմից վերահսվող շրջանի ճակատագիրը, ամենայն հավանականությամբ, կորոշվի արդեն 2020թ։ Իրավիճակը ցայժմ կարգավորող թուրք-ռուսական պայմանավորվածությունների դե-ֆակտո չգործելու և Թուրքիայի կողմից պարբերաբար ինքնուրույն հանդես գալուիրողության պարագայում լուրջ հիմքեր են ստեղծվել սիրիական կառավարության ու նրա արտաքին հովանավորների համար՝ Իդլիբի խնդիրը սեփական մոտեցումների համաձայն, այն է՝ ռազմական ճանապարհով լուծելու համար։ Այս համատեքստում կրկին օրակարգային են դառնում մի կողմից շրջանի հումանիտար, մյուս կողմից՝ ծայրահեղական խմբավորումների հետագա ճակատագրի խնդիրները։

Սիրիական հակամարտության շրջանակներում արձանագրված կարևոր իրողություններից է նաև Իսրայելի ակտիվ միջամտությունը և զսպիչ գործողությունները հատկապես Իրանի ազդեցության տարածման դեմ։ Այս տեսանկյունից 2019թ. ամենաբարդն ու վտանգավորն էր հակամարտության ողջ ընթացքում և գերազանցեց անգամ նախորդած տարվա ժամանակային ու աշխարհագրական մասշտաբները։ Իսրայելի գործողություններն արդեն չեն սահմանափակվում միայն Սիրիայի սահմանակից շրջաններով, հասնում են մինչև սիրիա-իրաքյան սահման, անգամ անցնում Իրաքի տարածք։ Նման սրացումներ գրանցվել են անցնող ողջ տարում, և, վստահաբար, նոր դրսևորումներով, անգամ անկանխատեսելի հետևանքներով կարող են շարունակվել նաև եկող տարվա ընթացքում՝ մշտական լարվածության մեջ պահելով ողջ տարածաշրջանը։

Հիմնախնդրի քաղաքական կարգավորման հարթությունում «Աստանայի ձևաչափի» գործընկերների կողմից ակտիվ ջանքեր են գործադրվում սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներն առավել առարկայական դարձնելու ուղղությամբ, որը նախապատրաստելու է քաղաքական անցման գործընթացը հետճգնաժամային Սիրիայում։ Մինչդեռ հակամարտության շրջանակում շարունակվող աշխարհաքաղաքական մրցակցությունը լրջագույնս խոչընդոտում է հանձնաժողովի գործունեության արդյունավետությանը։

Ինչ վերաբերում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, ապա մարտի վերջին այն զրկվեց ամբողջությամբ վերահսկվող վերջին՝սիրիա-իրաքյան սահմանին գտնվող Բաղուզ շրջանից։ Բայց և այնպես, տարբերբջիջների տեսքով դեռևս պահպանում է ներկայությունը Սիրիայի բազմաթիվ շրջաններում՝ պարբերաբար գործելով լոկալ բնույթի կամ ահաբեկչական հարձակումների տրամաբանությամբ։

Իրանական հիմնախնդիր

Ավարտվող տարին բավական բարդ և հագեցած էր Իրանում և այդ երկրի դեմ իրականացվող մեկուսացման քաղաքականությանտեսանկյունից։ Ամերիկյան պատժամիջոցների կիրառման ֆոնին ողջ տարվա ընթացքում այդ երկրում արձանագրվել է սոցիալ-տնտեսական դրության ընդգծված անկում, էականորեն արժեզրկվել է իրանական ազգային արժույթը։ 2019 թ. նոյեմբեր ամսի կեսերինԻսլամական հանրապետության բազմաթիվ շրջաններումտեղ գտան սոցիալ-տնտեսական հիմքեր ունեցող(հատկապես բենզինի գնի թանկացման պատճառով) բողոքի բավականին զանգվածային գործողություններ(որոշակիորեն հրահրված նաև արտաքին ուժերի կողմից), որոնք հանգուցալուծվեցին իշխանությունների կոշտ միջամտությամբ․բախումների հետևանքով արձանագրված զոհերի և նյութական վնասի վերաբերյալ տվյալները խիստ հակասական են։

Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերագործարկումից և ամբողջական կիրառումից ճիշտ 1 տարի անց՝ 2019թ․մայիսից,իրավիճակն էականորեն սրվեց Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի ջրային տարածքներում։ Իրանական նավթի վաճառքի ամբողջական արգելքն ապահովելու և այն շրջանցելու նպատակով նշված տարածաշրջաններում սկիզբ առած դիմակայությունը փորձագիտական շրջանակներում ստացավ «նավթատարային հակամարտություն» բնորոշումը։Այս խնդիրը շարունակվում է արդեն մի քանի ամիս՝ դրսևորվելով մի կողմից իրանական նավթակիր նավերի դեմ, մյուս կողմից Իրանի ու հովանավորյալ խմբավորումների կողմից ոչ բարեկամական երկրներին պատկանող բեռնակիր նավերը թիրախավորող տարաբնույթ՝ անգամ հրթռային հարվածներով գործողություններով։ Հարկ է նշել, որ ռազմական տրամաբանությամբ հարձակումները հատկապես իրանական հովանավորյալ տարաբնույթ խմբավորումների կողմից պարբերաբար իրականացվել են նաև Սաուդյան Արաբիայի և Իսրայելի տարածքներում։

Մեծ հավանականությամբ իրանական հիմնախնդրի հետ կապված զարգացումները տարբեր դրսևորումներով, անկանխատեսելի հետևանքներով շարունակվելու են նաև 2020թ․ ընթացքում՝հատկապես, որայննախընտրականէև՛Իրանում, և՛ԱՄՆ-ում։

Այլ գործընթացներ

Թուրքիայում անցնող տարին աչքի ընկավ ՏԻՄ ընտրությունների ուշագրավ արդյունքներով՝արձանագրելով գործող իշխանությունների պարտությունը երկրի խոշոր քաղաքներում, իսկ Ստամբուլում՝ ընդդիմաության հաղթանակն ամրագրվեց անգամ կրկնակի ընտրությունների միջոցով։ Ներքաղաքական և տնտեսական ոլորտներում ունեցած խնդիրները Թուրքիայի իշխանությունները փորձել են սքողել արտաքին ռազմական արկածախնդրություններով՝ նախ Իրաքում, հատկապես Սիրիայում, իսկ տարեվերջին նաև Լիբիայում։Ամբողջ տարին աչքի է ընկել թուրք-ամերիկյան հարբերություններում արձանագրված վայրիվերումներով՝ պայմանավորված Սիրիայի հյուսիսում թուրք-ամերիկյան տարաձայնություններով, թուրք-ռուսական ռազմական, էներգետիկ ոլորտներում համագործակցությամբ, թուրք-ամերիկյան ռազմական ոլորտում կիրառված պատժամիջոցների խնդիրներով, ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման իրողությամբ և այլն։ Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում լարվածությունը տարբեր դրսևորումներով, վստահաբար, շարունակվելու է նաև 2020թ․:

2019թ․-ը և հատկապես դրա ավարտըՄԱ-ի մի շարք կարևոր երկրներումաչքիէընկելներքաղաքական ճգնաժամերի խորացմամբ։Իրաքում,Լիբանանումհամաժողովրդական բողոքի գործողությունները՝ միտված սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարության վերականգնամանը, նաև Իրանի ազդեցության թուլացմանը, հանգեցրին գործող կառավարությունների հրաժարականներին։ Մինչդեռ ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծում այդպես էլ չարձանագրվեց, և նոր անկանխատեսելի զարգացումներ են սպասվում արդեն հաջորդ տարվա ընթացում։

2019թ․-ը բավականաչափ բարդ է եղել նաև Իսրայելի համար։ Ողջ տարվա ընթացքում երկրում գործել է ժամանակավոր կառավարություն, տեղի ունեցած 2 արտահերթ խորհրդարանական ընտրությունների ադյունքներն ի ցույց դրեցին այդ երկրում ստեղծված փակուղային իրավիճակի պատճառները՝ պայմանավորված որոշ քաղաքական դերակատարերի անձնական նկրտումներով։ Ըստ էության, հիմնական խնդիրները պահպանվում են նաև եկող տարվա մարտի 2-ին նախանշված հերթական ընտրություններին ընդառաջ, ինչը նշանակում է, որ ներքաղաքական ճգնաժամն Իսրայելում կարող է շարունակվել նաև 2020թ․, որըտարբերդրսևորուներովազդելուէնաևտարածաշրջանայինզարգացումներիվրա։

Ներքին հակամարտային իրավիճակը տարբեր դրսևորումներով պահպանվել և շարունակվելու է Եմենում, Լիբիայում։

Վերոգրյալի համատեքստում, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տարածաշրջանային գործընթացների անկանխատեսելիության բավական բարձր աստիճանը, բնականաբար որևէ կերպ չի կարելի բացառել զարգացումների և հակամարտությունների նոր սրացումներ, որոնց հավանական սցենարները չեն ամփոփվել սույն վերլուծության շրջանակում։

ԻսկՀայաստանի մերձավորարևելյան քաղաքականության տեսանկյունից 2019-ը հատկապես կարևորվեց փետրվար ամսին Սիրիա մարդասիրական առաքելության գործուղման իրողությամբ, որի գործունեությունը չափազանց բարձր է գնահատվել ինչպես սիրիական հասարակության, իշխանությունների, այնպես էլ գործընկեր և միջազգային նմանատիպ կառույցների կողմից։

Երկկողմ հարաբերությունների հարթությունում հիշատակման արժանի զարգացումներ են գրանցվել Իրանի, ԱՄԷ-ի, Կատարի, Սիրիայի և այլ երկրների հետ հարաբերություններում՝ անշուշտ հաշվի առնելով նաև բարձրաստիճան փոխայցելությունների և դրանց արձնագրած արդյունքների համատեքստը։

Իսկ արդեն 2020թ․ տարածաշրաջանում կանխատեսվող անկանխատեսելի զարգացումների առնչությամբ Երևանի տեսանկյունից բավականաչափ կարևոր է լինելու համակ ուշադրությամբ և տարաբնույթ արձագանքի պատրաստի սցենարների առկայությամբ հետևել Լիբանանում, Իրաքում, Իրանում, Սիրիայում հնարավոր սրացումներին, Թուրքիայի հավակնոտ ու ագրեսիվ գործողություններին, ինչպես նաև առավել նախաձեռնողականություն ու ակտիվություն ցուցաբերել ավանդական գործընկերների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ և ոչ միայն։

Արմեն Պետրոսյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]