1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կանադայի գեներալ-նահանգապետը պետական բարձր պարգևներ է հանձնել 2 հայի

Կանադայի գեներալ-նահանգապետը պետական բարձր պարգևներ է հանձնել 2 հայի

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պեյետը պետական բարձր պարգև` «Կանադայի շքանշան» է հանձնել ազգությամբ հայ Արշավիր Գյունջյանին և Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Կանադայի գեներալ-նահանգապետի պաշտոնական կայքը:

Կանադայի գլխավոր նահանգապետ Ժուլի Պեյետը «Կանադայի շքանշան» է հանձնել 120 մարդու:

Արշավիր Գյունջյանը պետական բարձր պարգևի է արժանացել Կանադայում  և արտերկրում հայկական մշակույթի ճանաչման և զարգացման գործում ունեցած ավանդի համար: Գուրգեն Սարգսյանին պարգևը տրվել է հայ համայնքում որպես գործարար և կրթության ոլորտի առաջատար ծավալած գործունեության համար:

«Կանադայի շքանշանը» հիմնադրվել է 1967թ., և հանդիսանում է երկրի բարձրագույն պարգևներից մեկը, որը հանձնվում է գլխավոր նահանգապետի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]