Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իսրայելի նախագահն ընդունել է Երուսաղեմի քրիստոնյա հոգևոր պետերին

Իսրայելի նախագահն ընդունել է Երուսաղեմի քրիստոնյա հոգևոր պետերին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Իսրայելի նախագահ  Ռըուվեն Ռիվլինը նախագահական պալատում դեկտեմբերի 30-ին ընդունել է Սուրբ Երկրի քրիստոնյա հոգևոր պետերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
«Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից ընդունելությանը մասնակցեցին Սուրբ Աթոռի լուսարարապետ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, ավագ թարգման Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը և դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը»,- գրել է դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]