1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ վիճակագրական կոմիտեն պարզաբանում է կիրառվող վիճակագրական մեթոդաբանության շուրջ քննադատությունները

ՀՀ վիճակագրական կոմիտեն պարզաբանում է կիրառվող վիճակագրական մեթոդաբանության շուրջ քննադատությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված ասուլիսի ժամանակ դեկտեմբերի 24-ին նախկին վարչապետ Հ.Բագրատյանն անդրադարձավ մի շարք վիճակագրական ցուցանիշների մեթոդաբանությանը, նշելով, որ դրանցում առկա են սխալներ: Պարզաբանումներ ստանալու նպատակով «Արմենպրես»-ը դիմել է  ՀՀ վիճակագրական կոմիտեի համապատասխան մասնագետներին:

Հարցին՝ ինչպե՞ս է վարվում ներդրումների վիճակագրությունը, ՀՀ վիճակագրական կոմիտեի մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժնի պետ Լ. Խաչատրյանը պատախսանել է.

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից ներդրումների վիճակագրությունը վարվում է միջազգային վիճակագրական ստանդարտներին և դրանցում ներառված ցուցանիշների խմբերին համապատասխան: Այսպես, ՄԱԿ-ի անդամ երկրների համար ՄԱԿ-ի կողմից ԱՄՀ-ի, ՀԲ-ի, ՏԶՀԿ-ի և Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ ընդունված Ազգային հաշիվների համակարգ 2008 (ԱՀՀ 2008) միջազգային ստանդարտի ձեռնարկը սահմանում է հիմնական կապիտալի համախառն կուտակում ցուցանիշը, որի մասին այդ նույն ձեռնարկում կա հղում, որ համախառն կապիտալի կուտակում ցուցանիշն օգտագործվում է նաև որպես հիմնական կապիտալում համախառն ներդրումներ (տե'ս https://www.armstat.am/file/doc/99475843.pdf): Այն սահմանվում է որպես արտադրողի կողմից հիմնական միջոցների ձեռքբերման ընդհանուր արժեքը հանած դուրս գրումը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:

 

Հարցին՝ այսինքն, հիմնական կապիտալի համախառն կուտակում ցուցանիշի հաշվարկման ժամանակ հիմնական կապիտալի դուրս գրումը հաշվի՞ է առնվում. Լ Խաչատրյանը պատասխանել է:

Իհարկե: Ընդ որում, ԱՀՀ-ում նշվում է, որ գոյություն ունեցող հիմնական ֆոնդերը ներառվում են հիմնական կապիտալի պաշարների մեջ, իսկ հիմնական կապիտալի կուտակումը հոսքային ցուցանիշ է: Հիմնական կապիտալի կուտակման մեջ են ներառվում նաև հաշվետու ժամանակաշրջանում սեփականատիրոջ կողմից իրականացված կապիտալ նորոգման ծախսերը, որոնք ավելացնում են գոյություն ունեցող հիմնական միջոցների արժեքը և ընդլայնում արտադրական կարողությունները, իսկ հիմնական միջոցների ընթացիկ նորոգումը համարվում է միջանկյան սպառման բաղադրիչ:

Հիմնական կապիտալի սպառումը, ինչը նույնական է մաշվածություն եզրույթի հետ և որի արժեքը ներառված է հիմնական կապիտալի համախառն կուտակման մեջ, իրենից ներկայացնում է հաշվետու ժամանակաշրջանում արտադրության գործընթացում օգտագործվող հիմնական կապիտալի արժեքի նվազեցումը՝ հիմնական կապիտալի ֆիզիկական և բարոյական մաշվածության արդյունքում, և այն հանդիսանում է համախառն ներքին արդյունքի` ՀՆԱ-ի բաղադրիչ: ԱՀՀ մյուս ագրեգատները հաշվարկելիս դրանք ներկայացվում են ինչպես համախառն հիմքով, այսինքն ներառվում է հիմնական կապիտալի սպառումը, այնպես էլ զուտ հիմքով, այսինքն՝ առանց հիմնական կապիտալի սպառման: Դրանք են համախառն ազգային եկամուտը/զուտ ազգային եկամուտը, համախառն տնօրինվող եկամուտը/զուտ տնօրինվող եկամուտը, համախառն խնայողությունները/զուտ խնայողությունները: Դրանց կարելի է ծանոթանալ Արմստատի տվյալների բազաներում «Ազգային հաշիվներ» խորագրի ներքո «Համախմբված հաշիվներ» ենթախորագրում` https://www.armstat.am/am/?nid=202, ինչպես նաև «Հայաստանի ազգային հաշիվները» վիճակագրական ժողովածուում` «Համախմբված հաշիվներ» բաժնում` https://www.armstat.am/file/article/hah_19_3.pdf:

 

Հարցին՝ նախկին վարչապետը նշում է, որ ՀՆԱ-ի աճն ապահովելու եղանակ է համարվում, երբ, օրինակ, Վիվասելը վաճառվել է ՄՏՍ-ին, և վերջինիս վճարած գումարը փոխանցվել է արտերկիր, բայց ՀՆԱ-ից չի հանվել: Կամ մեկ այլ օրինակ, երբ Բիլայնը ՕՏ-ից գնեց Արմենթելը, այդ գումարը դուրս բերվեց հանրապետությունից, և այդ դուրս բերված գումարները ներառվել են ՀՆԱ-ում: Արդյո՞ք դա այդպես է, նա պատասխանել է:

Թվարկված բոլոր գործարքների արդյունքում հիմնական կապիտալի ծավալի, ինչը ՀՆԱ-ի բաղադրիչ է, փոփոխություն տեղի չի ունեցել, քանզի տեղի է ունեցել ընդամենը տնտեսավարող սուբյեկտի սեփականատիրոջ փոփոխություն:

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք վիճակագրական կոմիտեն հետ է գնացել, վերանայել և նվազեցրել 1990թ.-ի ՀՆԱ-ի ցուցանիշները՝ ՀՆԱ-ի ցածր բազա ձևավորելու նպատակով, Լ. Խաչատրյանը պատասխանել է.  

Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության անցումային տնտեսությամբ երկրների հետ համագործակցության Կենտրոնի կողմից Հայաստանում ազգային հաշիվների ցուցանիշների, և հատկապես ՀՆԱ-ի ներդրման աշխատանքների առաջին փուլի արդյունքներն ամփոփվել են 1995 թվականին, իսկ վերջնական ամփոփումը՝ 1996 թվականի օգոստոսին, տե'ս “Национальные счета Армении, 1990-1993”, Статистический сборник, Управление по статистике, государственному регистру и анализу Республики Армения, Организация Экономического сотрудничества и развития, Центр по сотрудничеству со странами с переходной экономикой, Ереван, декабрь, 1995, էջ 1, “Национальные счета Армении, 1990-1994”, Статистический сборник, Управление по статистике, государственному регистру и анализу Республики Армения, Организация Экономического сотрудничества и развития, Центр по сотрудничеству со странами с переходной экономикой, Ереван, август, 1996, էջ 1: Այդ հրապարակումներում առաջին անգամ հրապարակվել է 1990 թվականի Հայաստանի ՀՆԱ-ի ցուցանիշը: 1994թ.-ին հրապարակված Հայաստանի 1990թ.-ի «Արտադրված ազգային եկամտի» ցուցանիշը` 6976.6 մլն խորհրդային ռուբլի արժեքով (ՀՀ վիճակագրական տարեգիրք, 1991, ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն, Երևան, 1994, էջ 11) մեկ տարի անց վերահաշվարկվել է որպես «համախառն ներքին արդյունքի» ցուցանիշ 10060.9 մլն խորհրդային ռուբլի արժեքով, որը վերը հիշատակված երկու հրապարակումների մեջ (էջ 4) նույն արժեքով ներկայացված է նաև որպես «համախառն ազգային եկամուտ», այն պատճառով, որ Հայաստանի վճարային հաշվեկշիռն առաջին անգամ կազմվել է 1993թ.-ից, որից հետո արդեն «համախառն ներքին արդյունքի» և «համախառն ազգային եկամուտի» արժեքային ցուցանիշների միջև սկսել են արձանագրվել տարբերություններ (տե՛ս նույն հրապարակումները, էջ 4): Տե´ս նաև “Таблицы по национальным счетам, Армения”, Статистический сборник, Управление по статистике, государственному регистру и анализу Республики Армения, Организация Экономического сотрудничества и развития, октябрь, 1997` https://www.armstat.am/file/article/national_accounts_1997.pdf: Այնպես որ, 1990 թվականի ՀՆԱ-ի վերանայում` նվազեցման ուղղությամբ երբեք տեղի չի ունեցել: Այն մնացել է նույն 10060.9 մլն խորհրդային ռուբլի արժեքով: Ընդհանրապես, ՀՆԱ-ի հաշվարկը, այդ թվում` աճի և նվազման տեմպերը, ըստ ԱՀՀ ձեռնարկի, իրականացվում է բացառապես ազգային արժույթով: 1990 թվականին ազգային արժույթը ԽՍՀՄ ռուբլին էր:  

 

Հարցին՝ ինչո՞վ կբացատրեք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից 2013-2014թթ.-ի ՀՆԱ-ի ցուցանիշները վերանայվել են և բարձրացվել են միանգամից 300 մլրդ դրամով, մասնագետը պատասխանել է.   

 

ՀՆԱ-ի ցուցանիշները և Հայաստանի ազգային հաշիվների բոլոր ցուցանիշները վերանայվել են սկսած 2012թ.-ից: Վերանայումներն իրականացվել են 2015թ.-ին՝ 2012-2014թթ.-ի համար և պայմանավորված էին Հայաստանի ազգային հաշիվների վիճակագրությունում ԱՀՀ 2008 միջազգային ստանդարտ մեթոդաբանության ներդրմամբ, որը հետևանք էր ԱՀՀ 1993 ստանդարտից ԱՀՀ 2008 ստանդարտին անցման: ԱՀՀ 2008 ստանդարտի ներդրմամբ ՀՆԱ-ի որոշ բաղադրիչների հաշվարկներ վերանայվեցին` նոր մեթոդների և տվյալների աղբյուրների կիրառմամբ: Արմստատը դեռևս 2013թ.-ի դեկտեմբերի 13-ին «Հայաստանի ազգային հաշիվներում Ազգային հաշիվների համակարգ 2008-ի (ԱՀՀ 2008) ներդրման» մասին հատուկ մամուլի հաղորդագրության (տես՝ https://www.armstat.am/am/?nid=134&id=372) միջոցով ազդարարեց, որ սկսած 2014թ.-ից Արմստատը պետք է իրականացներ նախապատրաստական աշխատանքներ նոր ստանդարտին անցնելու կապակցությամբ և  ներկայացրեց այն բոլոր հիմնական փոփոխությունները, որոնց արդյունքում փոխվելու էին ՀՆԱ-ի բացարձակ արժեքը և ծավալը:

Սկսած 2015թ.-ից Արմստատը Հայաստանի ազգային հաշիվների վիճակագրությունը վարում է համաձայն ԱՀՀ 2008 ստանդարտի: 2015թ. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2015 թվականի հունվար-ապրիլին և Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2015 թվականի հունվար-մայիսին տեղեկատվական ամսական զեկույցներում 2015թ. առաջին եռամսյակի ՀՆԱ-ի տվյալների հրապարակման հետ միասին հրապարակվեցին նաև 2012-2014թթ. ՀՆԱ-ի վերանայված տվյալները, որոնք ուղեկցվել են ըստ առանձին փոփոխված բաղադրիչների՝ ՀՆԱ-ի բացարձակ արժեքի և ծավալի վրա ազդեցության գնահատականների բացատրությունների ներկայացմամբ (տե'ս https://www.armstat.am/file/article/sv_04_15a_112.pdf և

https://www.armstat.am/file/article/sv_05_15a_112.pdf): Այնպես որ, 2013 և 2014 թվականների ՀՆԱ-ների վերանայումները կամայական փոփոխություններ չեն: ՀՆԱ-ի այդպիսի վերանայումներ իրականացրել են նաև ՄԱԿ-ի անդամ մնացյալ այլ երկրներ, որոնք արդեն իսկ անցում են կատարել ԱՀՀ 1993-ից ԱՀՀ 2008 միջազգային ստանդարտին:

 

Հարցին՝ աշխատավարձի վիճակագրության մեջ կուտակային բաղադրիչը համարվում է ծախս, թե՞ եկամուտ, և ինչու՞ պետք է աշխատավարձի մեջ այն ներառվի կամ չներառվի, պատասխանել է Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը:

«Հարցը նոր չէ, դեռևս 2014 թվականի ապրիլի 30-ին, այն ժամանակ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանին պաշտոնական գրությամբ Արմստատի կողմից տեղեկացվել է, որ այն գումարը, որն աշխատողը հատկացնում է «պարտադիր կուտակային կենսաթոշակի» համար ներառվում է աշխատավարձի մեջ, ինչպես դա նշված էր Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) վիճակագրական դեպարտամենտից պարզաբանման նպատակով ստացված գրության մեջ՝ ի պատասխան ՀՀ վիճակագրական կոմիտեի գրության: Ընդ որում, ԱՄԿ կողմից ստացված պարզաբանումների պատճենը տրամադրվել էր իրեն՝ ի պատասխան իր այն առաջարկի, որ անհրաժեշտ է պետական բյուջեից այդ նպատակով տրամադրված հատկացումները ևս ներառել աշխատավարձի ցուցանիշում, ի լրումն գործատուի կողմից այդ նպատակով իրականացվող ծախսերի: ԱՄԿ պարզաբանման մեջ նշված էր, որ համաձայն ««Աշխատավարձերի վիճակագրության ինտեգրացված համակարգի վերաբերյալ բանաձևի», վաստակները վերաբերում են գործատուից ստացված համախառն վարձատրությանը՝ մինչ աշխատողի կողմից սոցիալական ապահովության կամ կենսաթոշակային սխեմայի համար կատարված հատկացումները կամ եկամտային հարկի որևէ նվազեցումը: Այդ գրության մեջ նշված էր, որ դա նշանակում է, որ 5%-ը, որն աշխատողը հատկացնում է «պարտադիր կուտակային կենսաթոշակին», ներառված է վաստակների ցուցանիշի մեջ: Սակայն կառավարության հատկացումները երբեք չպետք է լինեն այս ցուցանիշի մասը»: Այլ կերպ ասած՝ աշխատավարձի վիճակագրությունը վարվում է համաձայն ԱՄԿ մեթոդաբանության, ըստ որի անվանական աշխատավարձի մեջ ներառվում են միայն գործատուի կողմից այդ նպատակով իրականացված ծախսերը»:

Հարցին՝  հնարավո՞ր է, որ երկրում նվազի բնակչության թվաքանակը, ազգային արժույթն արժևորվի, սակայն ՀՆԱ-ն աճի: Կարո՞ղ եք նման պատկեր արձանագրած որևէ երկրի օրինակ բերել, պատասխանել է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Լիլիթ Պետրոսյանը:

«Ձեր հարցին պատասխանելու համար մենք ուսումնասիրեցինք Համաշխարհային բանկի և Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության տվյալների բազաները և պարզվեց, որ վերջին երեք տարիներին արդեն այդպիսի 8 երկրներում նման պատկեր արձանագրվել է: Աղյուսակային տեսքով այն ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը»:

 

Բնակչության աճի տեմպ, %,

(-) նշանը նշանակում է նվազում

ՀՆԱ աճի տեմպ, %

Արտարժույթ

(Ազգային արժույթը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ: Հաջորդ տարվա ցածր փոխարժեքն արտացոլում է ազգային արժույթի արժևորումը)

 

2016

2017

2018

2016

2017

2018

2016

2017

2018

Բուլղարիա

-0,7

-0,7

-0,7

3,9

3,8

3,1

1,768042

1,735458

1,657042

Խորվաթիա

-0,7

-1,2

-

3,5

3,1

-

6,806

6,624

-

Հունգարիա

-0,3

-0,3

-0,2

2,2

4,3

5,1

281,5233

274,4333

270,2117

Ճապոնիա

-

-0,2

-0,2

-

1,9

0,8

-

112,1661

110,4232

Լատվիա

-0,9

-0,9

-0,8

1,8

3,8

4,6

0,904035

0,887397

0,847186

Լիտվա

-1,3

-1,4

-1,4

2,6

4,2

3,6

0,904035

0,887397

0,847186

Պորտուգալիա

-0,3

-0,2

-0,2

2,0

3,5

2,4

0,904035

0,887397

0,847186

Ռումինիա

-0,6

-0,6

-0,6

4,8

7,1

4,0

4,059

4,052

3,942

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]