Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 2 հազար փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 2 հազար փախստական

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած օրվա ընթացքում արտասահմանյան պետություններից Սիրիա է վերադարձել ավելի քան երկու հազար փախստական։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասված Է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում:

«Անցյալ օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն Է վերադարձել 2 հազար 128 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 1372 մարդ (412 կին, 700 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 756 մարդ (227 կին, 386 երեխա)»,-ասված է հայտարարությունում:

Մեկ օրվա ընթացքում երկրի ներսում մշտական բնակության վայրեր են տեղափոխվել երեք փախստական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]