1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԱԾ-ն հերքում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի մասին սոցհարցում անցկացնելու հրապարակումը

ԱԱԾ-ն հերքում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի մասին սոցհարցում անցկացնելու 
հրապարակումը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է 168.am կայքի հրապարակումն այն մասին, թե ԱԱԾ-ն սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որի արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է ցածր՝ 19.5 տոկոս։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից։

«168.am կայքի հրապարակած տեղեկատվությունը, թե Ազգային անվտանգության ծառայությունը սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որի արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է ցածր՝ 19.5 տոկոս, մտացածին է եւ որեւէ կապ չունի իրականության հետ:  

Ավելին, ԱԱԾ ունեցած հավաստի օպերատիվ տվյալներով Հայաստանի նախկին իշխանության վերնախավի որոշ ներկայացուցիչների պատվերով նախորդ ամիս սոցիոլոգիական փակ հարցում է անցկացվել՝ հարցման տվյալները հետագա գործունեության  ընթացքում օգտագործելու համար: 
 
Հարցման արդյունքներով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է ռեկորդային բարձր (նույնքան բարձր, որքան 2018 թվականի մայիսին) ինչը նախորդ իշխանության ներկայացուցիչների շրջանում խորը հիասթափություն է առաջացրել: 
 
168.am-ի հրապարակումը համարում ենք այդ հիասթափության արտահայտություն: 
 
Ասենք նաեւ, որ վարչապետի վարկանիշի մասին ԱԱԾ ունեցած տվյալները հաստատվում են նաեւ վերջերս հրապարակված երեք տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքների համադրմամբ եւ վերլուծությամբ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:  
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]