Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ շախմատիստները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

Հայ շախմատիստները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում տեղի է ունեցել արագ և կայծակնային շախմատի առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի բացմանը ներկա էր ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Մրցաշարին մասնակցում են գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ: 
Կանանց մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը: 
Դեկտեմբերի 26-ին կկայանան արագ շախմատի 1-5-րդ տուրերը: Առաջին տուրը կմեկնարկի Երևանի ժամանակով 16.00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]