1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միխայիլ Բոյարսկին նշում Է 70-ամյա հոբելյանը

Միխայիլ Բոյարսկին նշում Է 70-ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի եւ կինոյի դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին նշում Է ծննդյան 70-ամյակը: Հոբելյանի առթիվ արտիստին շնորհավորել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Շնորհավորական հեռագիրը դեկտեմբերի 26-ին հրապակվել Է Կրեմլի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լինելով արտակարգ տաղանդավոր, հմայիչ եւ եռանդուն մարդ՝ դուք հայրենական թատրոնը, Էստրադան եւ կինեմատոգրաֆը հարստացրել եք վառ, յուրօրինակ եւ հիշվող գործերով»,- ընդգծել Է Պուտինը: Միխայիլ Բոյարսկին ծնվել Է 1949 թվականի դեկտեմբերի 26-ին Լենինգրադում: 1972-ից մինչեւ 1986 թվականը եղել Է Լենինգրադի Լենսովետի անվան թատրոնի (այժմ՝ Սանտ Պետերբուրգի Լենսովետի անվան պետական ակադեմիական թատրոն) դերասան:

Ընդհանուր առմամբ նա նկարահանվել Է ավելի քան 60 ֆիլմում եւ սերիալներում, դրանց թվում՝ «Հուսարի խնամախոսությունը», «Գարդեմարիններ, հառա՜ջ», «Պարտիզպանի շունը», «Տարաս Բուլբա» եւ այլ ֆիլմեր: Միխայիլ Բոյարսկու առավել հանրաճանաչ դերը դարձավ դ’Արտանյանը Գեորգի Յունգվալդ Խիլկեւիչի «Դ’Արտանյանը եւ երեք հրացանակիրները» արկածային երաժշտական հեռուստաֆիլմում: Բոյարսկին հայտնի Է նաեւ որպես երգիչ: Արտիստը մի քանի խտասկավառակներ Է թողարկել իր երգերի ձայնագրություններով: Ամենահայտնիների թվում են «Զելենոգրադյան տաքսի», «Շնորհակալություն, հարազատս», «Քաղաքային ծաղիկներ» եւ այլ երգեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]