1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամանորի գիշերը Թբիլիսում հասարակական տրանսպորտն անվճար կլինի

Ամանորի գիշերը Թբիլիսում հասարակական տրանսպորտն անվճար կլինի

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի գիշերը Վրաստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտն ուղեւորներին կսպասարկի անվճար: Այդ մասին հայտարարել Է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն քաղաքի կառավարության՝ դեկտեմբերի 25-ին կայացած նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դեկտեմբերի 31-ին ժամը 23:00-ից 75 երթուղիներում 160 միավոր ավտոբուսներ կերթեւեկեն 30 րոպե միջակայքով: Նաեւ մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին անվճար կսպասարկի Ռիքե - Նարիղալա ճոպանուղին: «Մենք կարծում ենք, որ բնակչությանն այս աջակցությունը կարեւոր նշանակություն ունի, նույպիսի մոտեցում կունենանք նաեւ Սուրբ Ծննդի գիշերը»,- հայտարարել Է Կալաձեն:

Այդ գրաֆիկով հասարակական տրանսպորտն ամանորյա գիշերը կաշխատի մինչեւ առավոտյան 4:00-ն, իսկ ճոպանուղին՝ մինչեւ հունվարի լույս 1-ի գիշերվա 3:00-ն:

Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն Թբիլիսիի բոլոր բնակիչներին կոչ Է արել այցելելու ամանորյա միջոցառումներին, մասնավորապես, Առաջին հանրապետության հրապարակում երկրի գլխավոր ամանորյա եղեւնու լույսերը վառելու արարողությանը: Ամանորյա եղեւնու լույսերի վառելու արարողությունը կկայանա դեկտեմբերի 25-ին ժամը 20:00-ին: Կալաձեի խոսքով՝ դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 13-ը ներառյալ, 12:00-ից մինչեւ 00:00-ն Առաջին հանրապեության հրապարակում կգործեն ամանորյա ավանները: Կլինեն թատերական բեմադրություններ, համերգներ եւ ժամանցային միջոցառումներ, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]