Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրիկ Գրիգորյանը բավարարված չէ «Սևան» ազգային պարկի վերահսկողությունից

Էրիկ Գրիգորյանը բավարարված չէ «Սևան» ազգային պարկի վերահսկողությունից

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով բավարարված չէ սիգի վաճառքի հետ կապված «Սևան» ազգային պարկի վերահսկողությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն այս մասին ասաց տարեվերջյան ասուլիսի ժամանակ:

«Կարծում եմ, որ «Սևան» ազգային պարկի աշխատակիցները պետք է մի քանի անգամ ավելի ջանասիրաբար աշխատեն: Մոտ երկու օր առաջ նշանակվել է ազգային պարկի նոր տնօրեն, 10 աշխատակցի նկատմամբ հարուցվել է քրեական գործ»,- նշեց Գրիգորյանը:

Նախարարը կոչ արեց քաղաքացիներին, որպեսզի առնվազն ձվադրող ձկների գնում չիրականացնեն։

«Այսօրվանից հնգակողմ հրաման է տրվել, որպեսզի սիգի որսն ավելի խստացվի՝ ՀՀ ոստիկանության, Բնապահպանության և բնօգտագործման տեսչության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի և այս տարվանից՝ ՊԵԿ-ի կողմից:  Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի էլ չտեսնենք փողոցներում վաճառվող սիգ»,- շեշտեց Գրիգորյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]