Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայկ Մարությանի հավաստիացմամբ`տրանսպորտային նոր համակարգի ներդրումը հնարավոր է վարկի միջոցով

Հայկ Մարությանի հավաստիացմամբ`տրանսպորտային նոր համակարգի ներդրումը 
հնարավոր է վարկի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ քաղաքի տրանսպորտի հետ կապված խնդիրները կարող են լուծվել միայն վարկի միջոցով:

«Կառավարության հետ եկել ենք համաձայնության, որ սա արվելու է վարկի միջոցով: Գումարը մեծ է, և համայնքն այդքան գումար չունի, իսկ պետությունը պետք է աջակցի համայնքին այս հարցում: Քննարկումները եղել են այն մասին, թե ի՞նչ վարկ է լինելու, ի՞նչ կերպ, ո՞ր ռեսուրսն է տրամադրվելու, ինչպե՞ս է այն գործելու և այլն: Դրանք  քննարկման լուրջ հարցր են: Համակարգը պետք է, ի վերջո, ճիշտ աշխատի.  գումարները և պատասխանատվությունը շատ մեծ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց Մարությանը:

Նրա խոսքով` շատերը պատկերացնում են, որ ավտոբուս գնելով հարցը ավարտվում է, այնինչ այդպես չէ: «Իրականում ավտոբուսներ գնելն ամենահեշտն է, բարդն այն է, թե ինչպես են դրանք աշխատում, ինչ համակարգով են տոմսերը լինելու, ինչ գներ են գործելու և այլն: Մենք այս պահին բանակցում ենք համաշխարհային բանկերի հետ»,-ասաց Մարությանը:

Անդրադառնալով վարկի չափին` քաղաքապետն ասաց, որ գումարի չափը կախված է ծրագրից. կարող է լինել 120 մլն դոլար, 150 մլն դոլար,  200 մլն  դոլար կամ 250 մլն դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]