Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եզդի և հայ հեղինակների «Եզդիների գարուն» ժողովածուն հանձնվեց ընթերցողի դատին

Եզդի և հայ հեղինակների «Եզդիների գարուն» ժողովածուն հանձնվեց ընթերցողի 
դատին

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի դահլիճում տեղի ունեցավ «Եզդիների գարուն» գրքի շնորհանդեսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գիրքն ամբողջովին եզդիերեն է, և եզդի ու հայ հեղինակների առաջին համատեղ ժողովածուն է, որ հանձնվում է ընթերցողի դատին:

Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գրքում ներառված են 16 եզդի և 3 հայ հեղինակի ստեղծագործություններ:

«Այսօր տեղի է ունենում մի գրքի շնորհանդեսը, որում ներառված են եզդի 16 հեղինակներ, ինչպես նաև երեք հայ հեղինակ, որոնք թարգմանվել են եզդիերեն: Գիրքն ամբողջովին եզդիերեն է: Այն կարևոր է նրանով, որ, փաստորեն, ներկայացվում է եզդիական մշակույթը, այս դեպքում` եզդիական գրականության տեսքով»,- ասաց Ասցատրյանը:

Համահայկական գրողների միության Եզդի գրողների բաժանմունքի նախագահ Հասան Թամոյանը հույս հայտնեց, որ այս ժողովածուն վերջինը չի լինի:

«Այս ժողովածուն իր ազդեցությունը կունենա մեր լեզվի պահպանման և զարգացման, ինչպես նաև հայ-եզդիական եղբայրության ավելի ամրապնդման գործում: Այն, որ այսօր մենք ականատես ենք եզդի ստեղծագործողների առաջին և, հուսով եմ, ոչ վերջին ժողովածուի շնորհանդեսին, Ազիզ Թամոյանի գլխավորած պայքարի արդյունքն է»,- նշեց Հասան Թամոյանը:

«Եզդիների գարուն» ժողովածուն հրատարակվել է Համահայկական գրողների միության վարչության նախագահի ֆինանսական աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]