Ֆուտբոլի ընտրանին ընկերական խաղ կանցկացնի Ղազախստանի թիմի հետ

Armenpress 12:32, 24 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ղազախստանի և Հայաստանի ազգային հավաքականները ընկերական հանդիպում կանցկացնեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Երկու երկրների  ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն թիմերը կմրցեն 2020 թ. մարտի 30-ին՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում:

Մինչ այս թիմերը հանդիպել են 7 անգամ: Ղազախներին միայն մեկ անգամ է հաջողվել հաղթել Հայաստանի հավաքականին, 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տարել են 4 հաղթանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am