Թուրքիան անպատասխան չի թողնի «Թուրքական հոսքի» դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները. Էրդողան

Armenpress 17:13, 20 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստացել Է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի «Թուրքական հոսք» նախագծի դեմ: Համապատասխան հայտարարությունը նա լրագրողներին արել Է ինքնաթիռում՝ վերադառնալով Մալայզիա կատարած ուղեւորությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Նրանք (ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները) ասում Էին, որ քայլեր կձեռնարկեն С-400-ի եւ F-35-ի կապակցությամբ: Բայց դրանք ավարտված գործեր են, մենք այդ մասին քանիցս խոսել ենք: Այժմ նրանք առանց ամաչելու ասում են, որ պատժամիջոցներ կսահմանեն «Թուրքական հոսքի» կապակցությամբ: Անտարակույս, նման բոլոր քայլերի համար մենք նույնպես պատժամիջոցներ կկիրառենք»,-Էրդողանի խոսքը դեկտեմբերի 20-ին մեջբերում Է NTV հեռուստաալիքը:Նա հավելել Է, որ ԱՄՆ-ի կողմից այդ քայլը կարելի Է դիտարկել որպես «բացահայտ միջամտություն Թուրքիային գործերին»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում Է, դեկտեմբերի 20-ին կստորագրի 2020 ֆինանսական տարվա (սկսվել Է հոկտեմբերի 1-ին) ռազմական բյուջեն: Պլանը, մասնավորապես, նախատեսում Է հակառուսական պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազատարների նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am