Նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալներ են նշանակվել

Armenpress 11:34, 20 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ են նշանակվել:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ են նշանակվել Ռոբերտ Բազիկյանը և Սամվել Հայրապետյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am