1000х90.jpg (78 KB)

Հայկական հումանիտար առաքելության բժիշկը դասընթացներ է անցկացրել Հալեպում

Armenpress 21:10, 19 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում իրականացվող հայկական հումանիտար առաքելության շրջանակներում բժշկական խմբի բժիշկ-գինեկոլոգ Անահիտ Պետրոսյանը Հալեպի «Կրթասիրած մշակութային միություն» մշակութային սրահում տեղի բնակչության համար կազմակերպել են դասընթացներ՝ գինեկոլոգիական խնդիրների հայտնաբերման, բուժման և կանխարգելման թեմաներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, դասընթացին ներգրավվել են մի քանի տասնյակ մասնակիցներ։ Մասնագետը բազմաթիվ խորհուրդներ է տվել ներկաներին, խոսել կանանց հիվանդությունների բարդությունների ու հետևանքների մասին, առանձնացրել է կանխարգելիչ միջոցառումների ցանկը, հորդորել հնարավորության դեպքում հաճախ բժշկական հետազոտություններ անցնել։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am