Սոցցանցերում տարածվում են Հայաստանին մատակարարվող ՍՈՒ-30ՍՄ կործանիչների առաջին լուսանկարները

Armenpress 16:07, 19 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցերում կադրեր են տարածվում Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող ՍՈՒ-30ՍՄ կործանիչների վերջին փորձարկումներից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կործանիչների լուսանկարները տարածվել է սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ NskPlanes էջում:

Կործանիչների վրա երևում է «Հայաստան» գրությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն այս տարեվերջին կամ մյուս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում: Դավիթ Տոնոյանը ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանը պլանավորում է ձեռք բերել 12  ՍՈՒ-30ՍՄ կործանիչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am