Հայ շախմատիստները մասնակցում են «Սիտջես» միջազգային մրցաշարին  

Armenpress 14:56, 19 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստերները հաջող են մեկնարկել իսպանական Սիտջես քաղաքի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի Սիտջես քաղաքում մեկնարկել է «Սիտջես» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 56 երկրների 311 շախմատիստ, այդ թվում 55 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում է նաև հանրահայտ ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը: «Սիտջես»  մրցաշարում Հայաստանը ներկայացնում գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Դավթյանը:

Կայացած 6 տուրից հետո աղյուսակը 6 միավորով գլխավորում է գրոսմայստեր Անտոն Կորոբովը: Տիգրան Հարությունյանը վաստակել է 4,5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Մանուէլ Պետրոսյանը՝ 4-ական, իսկ Դավիթ Դավթյանը՝ 3 միավոր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am