Վաղաժամկետ դադարեցվել են Արցախի ԿԸՀ անդամ Սերգեյ Մելքումյանի լիազորությունները

Armenpress 12:01, 18 Դեկտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սերգեյ Մելքումյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am