1000х90.jpg (78 KB)

Քոչարյանը հիվանդանոցից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն»  ՔԿՀ

Armenpress 13:06, 17 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 11-ին:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի սկզբին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվել էր: Քոչարյանը բժշկական հաստատություն էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am