1000х90.jpg (78 KB)

Լոնդոնի տներից մեկից 50 մլն ֆունտ արժողությամբ զարդեր են գողացել

Armenpress 17:16, 16 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի եւ «Ֆորմուլա-1» ընկերության նախկին սեփականատիրոջ դուստր Թամարա Էքլսթոունի տնից 50 մլն ֆունտ արժողությամբ թանկարժեք իրեր են գողացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը:

«Գողությունը ցնցել Է բոլորին, որովհետեւ այդ տունն ամենից լավ պահպանվողներից մեկն Էր համարվում Լոնդոնում, այն գտնվում Է անվտանգ շրջանում»,-իրադրությունը մեկնաբանել Է հեռուստահաղորդավարուհու ներկայացուցիչը: Առանձնատունը, որը մշտապես հսկվում Է, չարագործները կողոպտել են մեկ ժամից պակաս ժամանակում: Նրանք օգտագործել են այն հանգամանքը, որ Էքլսթոունն ընտանիքի հետ հանգստի Էր մեկնել այլ երկիր, եւ տանը մնում Էր միայն պահակներից մեկը: Նախնական տվյալներով՝ հանցագործները տուն են թափանցել հետնաբակի կողմից դեկտեմբերի 12-ի երեկոյան: Անվտանգության ծառայության աշխատակիցը նրանց նկատել Է այն պահին, երբ նրանք հափշտակված զարդերով արդեն անցնում Էին ցանկապատի վրայով: «Նրանք տարել են բոլոր այն թանկարժեք իրերը, որոնք Թամարան պահում Էր զգեստապահարանում գտնվող սեյֆում: Գողացված զարդերից մի քանիսն առանձնապես թանկ են նրա համար»,-ընդգծել Է ներկայացուցիչը: Ոստիկաններին առայժմ չի հաջողվել պարզել չարագործների ինքնությունը եւ ձերբակալել նրանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am