«Նոա» ֆուտբոլային ակումբը ակադեմիա հիմնելու քայլեր է ձեռնարկել

Armenpress 17:14, 16 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Նոա» ֆուտբոլային ակումբի  ղեկավարությունն այցելել է եվրոպական  «Վոլֆսբուրգ», «Շալկե»,  «Քյոլն»,  «ՊՍՎ Էնդհովեն» ֆուտբոլային թիմերի ակադեմիաներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տեղի են ունեցել մի շարք պաշտոնական հանդիպումներ ակադեմիաների տնօրենների, միջազգային գերատեսչությունների ներկայացուցիչների, մանկապատանեկան սելեկցիոն բաժինների ղեկավարների, ինչպես նաև մարզիչների հետ։ Հաջողվել է համաձայնության գալ գերմանական ակումբներից մեկի հետ` բացառիկ համագործակցության վերաբերյալ։ Ակումբն անմիջական մասնակցություն կունենա «Նոայի» ապագա ակադեմիայի փիլիսոփայության և հայեցակարգի մշակման գործում: 2020 թվականի սկզբին նախատեսվում են հանդիպումներ նաև Բելգիայի և Ավստրիայի ֆուտբոլային ակադեմիաների տնօրենների հետ: «Նոան» պլանավորում է ունենալ սեփական մանկապատանեկան ակադեմիա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am