ԵՄ երկրներում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է

Armenpress 16:43, 16 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հուվար-սեպտեմբեր ամիսներին ԵՄ անդամ պետություններում առաջին անգամ ապաստան է հայցել 2,670 Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի միգրևացիոն ծառայությունից:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ այս ցուցանիշը նվազել է 1100-ով կամ 29%-ով։ 

2019թ. ինն ամիսների ընթացքում վառ արտահայտված նվազման միտում է ունեցել նաև ամսվա վերջի դրությամբ ապաստանի ընթացիկ հայցերում ընդգրկված ՀՀ քաղաքացիների թիվը՝ 10,320-ից հասնելով 8,930-ի։

ՀՀ քաղաքացի ապաստան հայցողների հիմնական նշանակետ երկրները եղել են Ֆրանսիան, Գերմանիան և Չեխիան։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am