Էդգար Բաբայանը մասնակցեց ակումբի ամբողջ խաղին
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Էդգար Բաբայանը մասնակցեց ակումբի ամբողջ խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դանիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում «Հոբրո»-ն արտագնա խաղում մրցեց «Բրյունբու»-ի դեմ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի անդամ Էդգար Բաբայանը «Հոբրո»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց հանդիպմանն առանց փոխարինման:
Այս տուրից հետո «Հոբրո»-ն մրցաշարային աղյուսակում 12-րդն է:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ