Բուֆոնը կրկնեց Դել Պիերոյի սահմանած ռեկորդը

Armenpress 22:19, 15 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կրկնել է Ալեսանդրո Դել Պիերոյի ռեկորդը. նրանք երկուսն էլ ռեկորդային քանակով հանդիպումներ են անցկացրել թուրինյան ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 41-ամյա Բուֆոնը մասնակցեց «Յուվենուս»-«Ուդինեզե» խաղին, որը դարպասապահի համար թվով 478-րդն էր: Նույնքան խաղ «Յուվենտուս»-ի կազմում անցկացրել է Դել Պիերոն:

Ընդհանուր առմամբ Բուֆոնն Իտալիայի առաջնությանում մասնակցել է 646 հանդիպում՝ մեկ խաղով քիչ քան Պաոլո Մալդինին «Միլան»-ում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am