1000х90.jpg (78 KB)

Հայաստանում վերականգնվել և վերանորոգվել են ՀՌՇ ռազմական օբյեկտները

Armenpress 17:55, 15 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Հայաստանում տեղակայված ռազմակայանի ութ օբյեկտներում ավարտվել են վերանորոգման-վերականգնման և կանոնակարգերով նախատեսված աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ-ի մամուլի ծառայությունից, Երևանի և Գյումրու կայազորերում 2019-ին ռազմական ավանների վարչական, տնտեսական և ծառայողական օբյեկտներում անցկացվել են հաղորդակցության ուղիների, կաթսայատների, կոյուղու, ինժեներական ցանցերի, բնակելի օբյեկտների և զորանոցային բնակելի ֆոնդի վիճակի գնահատման,  կանոնակարգերով նախատեսված սպասարկման աշխատանքներ։

2020-ին նման աշխատանքներ կիրականացվեն Երևանի և Գյումրու կայազորերի ռազմական ավանների այլ օբյեկտներում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am