Հայաստանում եղանակը կտաքանա 3-5 աստիճանով, տեղումներ չեն սպասվում

Armenpress 15:34, 15 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում  դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am