Քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությանը

Armenpress 17:30, 14 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, Լեռնագոգ գյուղի մի բնակիչ դեկտեմբերի13-ին կամավոր հանձնել է «ՌԳԴ 5» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, սվին-դանակ, ինքնաձիգի մաքրման պիտույքներ, ինքնաձիգի պահունակի 2 պայուսակ և տարբեր տրամաչափի 360 փամփուշտ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ  ոստիկանության պաշտոնական կայքից: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am