Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը գնահատվում է կայուն-ծանր

Armenpress 17:08, 14 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն դեկտեմբերի 14-ին, ժամը 13:42-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Մ., ծնված 1997 թ.) վրաերթի է ենթարկել Ազնիվ Ս.-ին (ծնված 1959 թ.):

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են կայուն ծանր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am