Անցած մի քանի օրերին մոտ 900 փախստական վերադարձել է Սիրիա

Armenpress 14:51, 14 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ 900 սիրիացի փախստական անցած  օրերին Հորդանանից և Լիբանանից վերադարձել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի վերահսկման ռուսական կենտրոնը:

«Անցած մեկ օրում արտերկրից Սիրիա է վերադարձել 889 փախստական, այդ թվում Լիբանանից (125 կին, 213 երեխա), Հորդանանից (142 կին, 241 երեխա)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կենտրոնի տվյալներով` Սիրիայի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները մեկ օրում ականազերծել են 1.8 հա տարածք, իսկ մասնագետները ոչնչացրել են 27 պայթուցիկ սարք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am