Շենգավիթի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Armenpress 12:31, 14 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 13-ին, ժամը 21.00-ին գողություն կատարելու կասկածանքով Բագրատունյաց փողոցից բերման են ենթարկել 47-ամյա մի տղամարդու, որը խոստովանական բացատրություն է տվել, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին «Միկա» մարզադաշտից գողացել է հեռախոսներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:Նախապատրաստվում են նյութեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am