Հրդեհ Սարատովկա գյուղում. տուժածներ չկան

Armenpress 11:50, 14 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն դեկտեմբերի 14-ին, ժամը 04:30-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սարատովկա գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի մոտակա խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։57-ին, մարվել՝ 06։25-ին։ Խորդանոցն (մոտ 9 քմ) ամբողջությամբ այրվել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am