Տարոնի ոստիկանները բացահայտել են Վանաձորի թիվ 5 դպրոցից կատարված համակարգիչների գողությունը 

Armenpress 20:08, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում դեկտեմբերի 11-ին հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մտել են Վանաձորի թիվ 5 դպրոցի 2-րդ հարկում գտնվող համակարգիչների դասասենյակ և գողացել լուսացրիչ, դյուրակիր համակարգիչներ՝ պատճառելով 600․000 դրամի նյութական վնաս։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 12-ին գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկվել 18-ամյա երկու քաղաքացի։ Նրանք խոստովանել են կատարածը։ Գողոնը հայտնաբերվել է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am