1000х90.jpg (78 KB)

Գիրք, խաղալիք, տատիկի տանը գիշեր անցկացնել. Նունե Սարգսյանի թոռնիկների ամանորյա ցանկությունները

Armenpress 19:23, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ Նունե Սարգսյանի թոռնիկները ամանորյա նվերների ցանկում գրքեր և խաղալիքներ են ընդգրկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տիկին Սարգսյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Տեղյակ եմ, թե ինչ նվերներ են ուզում թոռնիկներս, ցուցակն ինձ մոտ է: Հիմնականում ցանկանում են գրքեր, խաղալիքներ, տատիկի տանը գիշեր անցկացնել: Վերջին ցանկությունն իրենց համար կարծես տոն լինի, երբ մեզ մոտ են գիշերում և առավոտյան միասին նախաճաշում ենք»,- նշեց ՀՀ նախագահի տիկինը:

Նա նաև անդրադարձավ ՝ «Կախարդական կոճակներ» իր նոր գրքին, որը ձմեռվա մասին է լինելու: Սարգսյանի խոսքով՝ այդ գրքի պատմության վրա աշխատում է բալետի խորեոգրաֆի հետ, որպեսզի հետագայում այն դառնա մանկական բալետային ներկայացում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am