1000х90.jpg (78 KB)

«Ռոմա»-ն չհաղթեց «Վոլֆսբերգ»-ին, բայց Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում է. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Armenpress 01:58, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Ռոմա»-ն մրցեց «Վոլֆսբերգ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղի 7-րդ րոպեին Պերոտին 11 մետրանոց հարվածի շնորհիվ առաջ մղեց «Ռոմա»-ին, սակայն 3 րոպե անց հաշիվը հավասարվեց Ֆլորենցի ինքնագոլի շնորհիվ: Խաղի 19-րդ րոպեին Ջեկոն կրկին առաջ մղեց «գայլերին»: Երկրորդ կեսի 64-րդ րոպեին «Վոլֆսբերգ»-ին հաջողվեց նորից վերականգնել հաշվի տարբերությունը՝ 2:2: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և հանդիպմանը մասնակցեց առանց փոխարինման:

Խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը «Ռոմա»-ն դուրս եկավ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am