Երևանի «Արարատ»-ը նոր համալրում ունի

Armenpress 01:14, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել նիգերիացի 29-ամյա կիսապաշտպան Հարունա Լուկմանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել ֆրանսիական «Մոնակոյում», որի կազմում մասնակցել է ավելի քան 50 հանդիպման։ Երկար տարիներ խաղացել է Կիևի «Դինամոյում» ու դարձել Ուկրաինայի սուպերգավաթակիր։ Պաշտպանել է ղազախական «Աստանայի» գույները՝ 2016 թվականին դառնալով Ղազախստանի չեմպիոն։

Լուկմանը Նիգերիայի ազգային հավաքականում անցկացրել է 8 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ՝ գրավելով Կոլումբիայի հավաքականի դարպասը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am