1000х90.jpg (78 KB)

Մորալեսը շնորհակալություն է հայտնել Արգենտինային ու Մեքսիկային ապաստան տրամադրելու համար

Armenpress 20:43, 12 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի կառավարությանը՝ քաղաքական ապաստան տրամադրելու համար:

«Մեկ ամիս առաջ ես ժամանեցի Մեքսիկա՝ եղբայրական պետություն, որը փրկել է իմ կյանքը, ես ճնշված էի և կոտրված: Այժմ ես եկել եմ Արգենտինա, որպեսզի շարունակեմ պայքարել հանուն մեր մեծ հայրենիքի (Լատինական Ամերիկա) միավորման: Ես իմ մեջ ուժ եմ զգում և շնորհակալություն եմ հայտնում Մեքսիկային ու Արգենտինային՝ օգնության և համերաշխության համար»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Թվիթերի իր էջում գրել է Մորալեսը:

Ավելի վաղ Արգենտինայի արտաքին գործերի նախարար Ֆելիպե Սոլան տեղեկացրել է, որ Մորալեսը, որը նախագահի պաշտոնը լքելուց հետո քաղաքական ապաստան է ստացել Մեքսիկայում, ժամանել է Արգենտինա, որպեսզի մնա երկրի տարածքում: Նախարարի խոսքով՝ երկրի իշխանությունները նրան կտան քաղաքական ապաստան:       

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am