ԱԺ-ն ընդունեց սնանկության վարույթում առկա անհստակությունները վերացնող օրենքի նախագիծը

Armenpress 18:33, 12 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 12-ի ԱԺ արտահերթ նիստում այն ընդունվեց միաձայն՝ 106 կողմ ձայնով:

Ըստ հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ նախաձեռնության ընդունման դեպքում ակնկալվում է ներդնել սնանկության վարույթում ծախսերի, ժամկետների, կառավարիչների հաշվետվողականության, ապահովված իրավունքի առարկայի իրացման և ֆինանսական առողջացման գործուն կարգավորումներ, ինչպես նաև վերացնել օրենքում առկա բազմաթիվ անհստակություններ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am