Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային ոստիկանության աշխատանքների թեմայով

Armenpress 18:09, 11 Դեկտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային ոստիկանության աշխատանքներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:

Հատուկ ուշադրություն է դարձվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  լսելով շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների զեկույցները՝ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am