Էդ Շիրանը տասնամյակի լավագույն արտիստն Է ճանաչվել Մեծ Բրիտանիայում

Armenpress 16:40, 11 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը տասնամյակի լավագույն արտիստն Է ճանաչվել Միացյալ Թագավորությունում: Այդ մասին ասված Է The Official Charts Company երաժշտական կազմակերպության մամուլի տեղեկագրում, որը դեկտեմբերի 11-ին հրապարակվել Է նրա կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երգիչը Official Chart Record Breaker Award հատուկ մրցանակին Է արժանացել որպես Մեծ Բրիտանիայի ամենահաջողակ երաժիշտ: Մասնավորապես, նրա սինգլները 79 շաբաթ առաջին հորիզոնականներն են զբաղեցրել երկրի պաշտոնական երաժշտական չարթերում: Բացի այդ, ինչպես նշվում Է մամուլի տեղեկագրում, Շիրանի Of You կոմպոզիցիան վերջին տասնամյակի լավագույն երգն Է ճանաչվել Մեծ Բրիտանիայում: «Շնորհակալություն բոլորին, ովքեր ինձ աջակցել են վերջին տասը տարվա ընթացքում,-ասել Է Շիրանը The Official Charts Company-ին տված հարցազրույցում:-Հատկապես իմ ցնցող երկրպագուներին»:

Շիրանը պատմության մեջ Official Chart Record Breaker Award հեղինակավոր պարգեւի երրորդ դափնեկիրն Է: Ավելի վաղ, մամուլի տեղեկագրի տվյալներով, այն ստացել են Ջասթին Բիբերը (որպես առաջին երգիչ, որը միաժամանակ բոլոր երեք առաջին դիրքերում Է եղել պաշտոնական չարթերում) եւ Պոլ Մաքքարթնին (ամենամեծ թվով ալբոմների համար, որոնք առաջին տեղերն են զբաղեցրել Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներում):

Էդ Շիրանն ամենահաջողակ արտիստներից մեկն Է առեւտրային առումով: Նրա Plus դեբյուտային ալբոմը, որը թաղարկվել Է 2011 թվականին, վաճառվել Է 100 մլն օրինակով: Երկրորդ լիաֆորմատ ձայնագրությունը՝ Multiply-ը (2014 թ.), պլատինե կարգավիճակ Է նվաճել ընդհանուր առմամբ 90 անգամ, իսկ ամբողջ աշխարհում վաճառվել Է դրա 16 մլն օրինակ:

Շիրանի երրորդ սկավառակը, որը կրում Է Divide անվանումը, թողարկվել Է 2017 թվականին, ներկայում վաճառվել Է դրա ավելի քան 15,5 մլն օրինակ: 2017 թվականի վերջին Շիրանը դարձել Է Բրիտանական Կայսրության շքանշանի ասպետ այն ավանդի համար, որը նա ներդրել Է երաժշտության ոլորտում եւ բարեգործության մեջ: Իր կարիերայի ընթացքում Շիրանը դարձել Է Grammy մրցանակի քառակի դափնեկիր, ստացել Է BRIT Awards-ի հինգ մրցանակ, Billboard Awards-ի վեց մրցանակ եւ այլ բազմաթիվ հեղինակավոր երաժշտական պարգեւներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am